ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Անհայտ անձանց հետ բախման հետևանքով իրանցի 10 սահմանապահ է զոհվել
18:42, 26.10.2024 | mamul.am
5026 | 0

Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգում անհայտ անձանց հետ զինված բախման հետևանքով իրանցի 10 սահմանապահ է զոհվել։

Այս մասին տեղեկություն են տարածել իրանական թելեգրամ-ալիքները:

Ըստ տեղեկությունների՝ երկու ռազմական մեքենաների վրա հարձակվել են զինված անձինք, որոնց ինքնությունը դեռ պարզ չէ։

Հաղորդվում է, որ միջադեպի ժամանակ մի քանի մարդ վիրավորվել է: Դեպքի այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին