ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Վլադիմիր Պուտինը ներգաղթյալների ձևական ամուսնությունների դեմ պայքարի մասին օրենք է ստորագրել
19:54, 26.10.2024 | mamul.am
4695 | 0

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օտարերկրացիների հետ ձևական ամուսնությունները զսպելուն ուղղված օրենք է ստորագրել:

Այժմ ժամանակավոր կացության թույլտվություն ստանալու համար օտարերկրացին պետք է ամուսնացած լինի Ռուսաստանի Դաշնության քաղաքացու հետ առնվազն երեք տարի:

Պարզեցված կարգով կացության թույլտվություն ստանալու իրավունք է տրվում է օտարերկրյա քաղաքացուն, ով երեխա ունի, ամուսնացած է ՌԴ քաղաքացու հետ և մշտապես բնակվում է Ռուսաստանում՝ պայմանով, որ օտարերկրյա քաղաքացու երեխայի մոր (հոր) հետ Ռուսաստանի Դաշնության տարածքում համատեղ ապրելու փաստը հաստատված է դատարանում բնակության թույլտվություն ստանալու օրվանից առնվազն երեք տարի առաջ:

Օրենքն ուղղված է միգրացիոն օրենսդրության բարելավմանը` Ռուսաստանի Դաշնության տարածքում օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից ապօրինի կերպով միգրացիոն կարգավիճակ ստանալու նպատակով ձևական ամուսնությունների և հայրության ձևական հաստատման օգտագործումը վերացնելու առումով:

Օրենքով առաջարկվում է չեղյալ համարել ժամանակավոր կացության և կացության թույլտվությունը, եթե դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը վերացնում է օտարերկրյա քաղաքացու որդեգրումը կամ համապատասխան երեխայի նկատմամբ օտարերկրյա քաղաքացու հայրությունը հաստատող ակտի գրառումը. ինչպես նաև այն դեպքում, երբ դատարանն անվավեր է ճանաչում Ռուսաստանի Դաշնության քաղաքացու հետ ամուսնությունը, որը հիմք է հանդիսացել համապատասխան թույլտվություն ստանալու համար, նշված է օրինագծի բացատրական գրության մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին