Իսրայելն օգտագործել է Իրաք` «ամերիկյան բանակի վերահսկողության տակ» գտնվող տարածքը՝ Իրանին հարվածելու համար։ Այս մասին հայտնում է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի մամուլի ծառայությունը։ «Թշնամու ինքնաթիռները բացահայտ ագրեսիա դրսևորեցին և խախտեցին միջազգային իրավունքն այս շաբաթ առավոտյան՝ օգտագործելով Իրաքում ԱՄՆ-ի ահաբեկչական բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքը՝ Իրանի հետ սահմանից 100 կմ հեռավորության վրա»,- մեջբերում է Tasnim գործակալությունը։ Իրանի գլխավոր շտաբի տվյալներով՝ Իսրայելը, օգտագործելով «օդ-երկիր» հրթիռները, փորձել է հարվածներ հասցնել իրանական ռադիոլոկացիոն կայաններին երեք նահանգներում։ «Մի շարք միջին հեռահարության «օդ-երկիր» հրթիռներ, որոնք հագեցած են շատ թեթև մարտագլխիկներով, որոնք կարելի է համեմատել իրանական բալիստիկ հրթիռների մարտագլխիկների մեկ հինգերորդի հետ, արձակվել են Իլամի, Խուզեստանի և Թեհրանի նահանգների մի քանի սահմանային ռադիոտեղորոշիչ կայանների ուղղությամբ»: ասված է հայտարարության մեջ։ |
Բաժանորդագրվել լրահոսին