Ընդդիմադիր «Հանուն Վրաստանի» կուսակցությունը ևս չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Գիորգի Գախարիան։ «Հիմա հուսահատության ժամանակը չէ, հիմա ձայները պաշտպանելու ժամանակն է»,-РИА Новости-ի փոխանցմամբ, ասել է նա։ Նախօրեին Վրաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրատեղամասերի ավելի քան 99%-ի արձանագրությունները մշակելուց հետո իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հավաքել է 54,2%, ընդդիմությունը՝ 37%։ Ընդդիմադիր չորս կուսակցություններ հայտարարել են, որ չեն ճանաչում արդյունքները: |
Բաժանորդագրվել լրահոսին