Ըստ լեհ իրավապահների՝ ռուսական հետախուզական ծառայությունների հետ կապված խումբը պայթուցիկներով ծանրոցներ է ուղարկել Եվրոպայի, Մեծ Բրիտանիայի տարբեր հասցեներ, ինչպես նաև փորձարկել է նման բեռի առաքումը ԱՄՆ և Կանադա։ «Հիմնական թիրախները եղել են քաղաքացիական օբյեկտները, այդ թվում՝ պահեստներն ու խոշոր խանութները, իսկ հիմնական մեթոդը՝ հրկիզումը»,- հայտնում է Լեհաստանի դատախազությունը։ Այդ գործողությունների համար, ինչպես նշվում է, Ռուսաստանը երիտասարդների է հավաքագրում նախկին ԽՍՀՄ երկրներից՝ նրանց մոտիվացնելով ֆինանսական առաջարկներով։ Նման գործողությունների հիմնական նպատակն արևմտյան բնակչությանը վախեցնելն է և Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը խաթարելը։ |
Բաժանորդագրվել լրահոսին