ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է անում դուրս գալ փողոցային պայքարի
22:54, 27.10.2024 | mamul.am
7901 | 2

Հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններն ամբողջությամբ կեղծվել են, իշխանությունն օգտագործել է բոլոր հնարավոր միջոցները, հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

«Մենք ականատես եղանք տոտալ կեղծիքի, ձեր ձայների տոտալ հափշտակման»,- նշել է նա` կոչ անելով բնակչությանը երկուշաբթի երեկոյան բողոքի ցույց անցկացնել Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ։
Հիշեցնենք, որ ըստ ԿԸՀ հրապարակած նախնական պաշտոնական արդյունքների, Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը քվեաթերթիկների 100%-ի մշակման արդյունքներով խորհրդարանական ընտրություններում ստացել է ձայների 53,92 %-ը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին