ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Աֆղանստանում կանանց արգելվել է խոսել այլ կանանց հետ
23:36, 27.10.2024 | mamul.am
5800 | 0

Աֆղանստանում իշխող «Թալիբան» շարժումը կանանց արգելել է խոսել այլ կանանց հետ։

Օգոստոսից Աֆղանստանում արգելք է դրվել հասարակական վայրերում «կանացի ձայնի» վրա, այժմ կանանց արգելվում է հրապարակայնորեն շփվել միմյանց հետ կամ լսել այս օրենքը խախտողներին: Փաստորեն, կանանց արգելվում է խոսել ոչ միայն տղամարդկանց, այլ նաև այլ կանանց հետ, ինչպես նաև թույլ չի տրվում, որ կնոջ ձայնը լսելի լինի չափահաս կանանց կողմից։

Նախկինում թալիբներն արդեն մի շարք արգելքներ էին մտցրել կանանց համար՝ նրանց արգելված է սովորել, ճանապարհորդել առանց տղամարդու կամ հրապարակային շփվել։ Կանանց արգելվում է նաև այցելել այգիներ, զբաղվել սպորտով և լողալ։ Գեղեցկության սրահներն ու կանանց ապաստարանները փակվեցին, իսկ օրենքը, որն ուղղված էր կանանց բռնությունից պաշտպանելուն, չեղյալ համարվեց։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին