Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիի կենտրոնում` Ռուսթավելիի պողոտայում անցկացվող բողոքի ցույցի մասնակիցներին ու հանդես եկել հայտարարությամբ. «Նրանք գողացան ձեր ձայնը և փորձեցին գողանալ ձեր ապագան: Բայց ոչ ոք դրա իրավունքը չունի, և դուք ոչ մեկին թույլ չեք տա դա անել։ Ահա այն դրոշը, որով Վրաստանն առաջին անգամ հռչակեց ազատություն և անկախություն արդի դարաշրջանում, և սա այն դրոշն է, որը դրա շարունակությունն է, և երկու դրոշների առջև կարող եմ երդվել, որ ձեզ հետ եմ լինելու եվրոպական այս ճանապարհի ամբողջ ընթացքում»,- նշել է Վրաստանի նախագահը։ |
Բաժանորդագրվել լրահոսին