ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Մատանին մատիս էր, երբ իմացա՝ մտերիմ ընկերուհիս կապ է ունեցել ապագա ամուսնուս հետ»․ Անահիտ Սիմոնյան
12:24, 29.10.2024 | mamul.am
53150 | 0

Երգչուհի Անահիտ Սիմոնյանն ինսթագրամյան իր էջի սթորի բաժնում տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմում է, թե ինչ դավաճանությունների է հանդիպել իր կյանքում․ «Տարիներ առաջ, երբ ես համարյա նշանված էի, խոսկապը եղել էր, մատանին մատիս էր, նշանդրեքի օրն էլ որոշված էր, իմանում եմ, որ իմ ամենամտերիմ ընկերուհին, ում հետ որոշում էի, թե ինչ պետք է կրեմ նշանդրեքիս օրը, ինչ դիմահարդարում ու վարսահարդարում պետք է անեմ, ամեն ինչ իր հետ քննարկում էի, իմ ամենամտերիմն էր, նա կապ է ունեցել իմ ապագա ամուսնու հետ: Ասել, որ ես շոկ ապրեցի, կնշանակի ոչինչ չասել: Բնականաբար, նա ամեն ինչ փորձեց անել, որ ես իրեն կարողանամ ներել: Շատերդ նրան ճանաչում եք, դրա համար ես նրա անունը չեմ տա, հարգելով իր երեխային: Ես ներեցի իմ ապագա ամուսնուն, բայց չներեցի նրան: Իմ մեջ ներեցի և բաց թողեցի, որ այդ ջղայնությունն իմ մեջ չապրի, բայց հասկացա, որ տվյալ անձնավորությունը ինձ մոտ չի կարող այլևս կանգնել ու ինձ հետ որևէ կապ ունենալ:

Անցան տարիներ, ինքը փորձեց ինձ հետ կապ հաստատել, բացատրություն տալ, որ ինքը չի եղել այդ շփման սկզբնաղբյուրը, բայց ինձ համար կարևոր չէ, թե ով է սկսել:

Նույն պատմությունն ինձ հետ տեղի ունեցավ, երբ Արմանը 3-4 տարեկան էր, նրան ևս բոլորը ճանաչում են, ով արեց ճիշտ նույն բանն իմ գլխին:

Իմ կյանքի դասն այն էր, որ ես պետք է երբեք ոչ մի ընկերուհու չթողնեմ մոտ իմ ընտանիքին, իմ հարաբերություններին: Երբեք չես կարող պատկերացնել, թե որտեղից կստանաս այդ հարվածը մեջքիդ: Եվ, եթե քեզ թվում է, որ քո մտերիմ ընկերուհին երբեք ընդունակ չէ դրան, հենց առաջինն ինքն է ընդունակ: Ես այնքան դավաճանություններ եմ տեսել իմ կյանքում և այդ բոլորի սկզբնաղբյուրը, կարծում եմ, հենց նախանձն է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին