ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Անչափահասների բռնաբարության վերաբերյալ երկու նոր հայց է ներկայացվել P. Diddy-ի դեմ
15:30, 29.10.2024 | mamul.am
4406 | 0

Անչափահասների բռնաբարության վերաբերյալ երկու նոր հայց է ներկայացվել ամերիկացի ռեփեր Շոն Քոմբսի (P. Diddy, Փաֆ Դեդի) դեմ, հայտնում է People-ը։
Տղամարդիկ հայտնել են, որ երբ իրենք 10 և 17 տարեկան են եղել ու այցելել են ռեփերին՝ երաժշտական լսումների համար, նա գազավորված ըմպելիքի մեջ թմրանյութ է լցրել ու բռնաբարել նրանց: Ավելի ուշ P. Diddy-ն սպառնացել է նրանց ընտանիքներին, եթե պատմեն կատարվածի մասին։
Հիշեցնենք՝ ռեփերը մեղադրվում է բռնաբարության, սեռական ոտնձգությունների համար, որոնք կատարվել են 2000-2022 թվականներին՝ իր կազմակերպած երեկույթների ժամանակ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ շուրջ 120 մարդ նրան մեղադրում է սեռական ոտնձգության մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին