Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:10-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են «ԶԻԼ 130», «Kia», «Opel», «BMW» և «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «ԶԻԼ»-ը, որը բարձված է եղել ավազով, կողաշրջվել է, իսկ վարորդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել է հիվանդանոց: Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենաները, բացի «ԶԻԼ»-ից, եղել են կայանված: |
Բաժանորդագրվել լրահոսին