Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը «Վրաստանում ժողովրդավարական հետընթացի» և անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։ ԱՄՆ նախագահը նշել է, որ Վրաստանում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած ընտրություններն անցել են վարչական ռեսուրսի չարաշահումներով, ինչպես նաև ընտրողների ահաբեկմամբ և հարկադրանքով։ «Վրաստանի քաղաքացիներն իրավունք ունեն խաղաղ ճանապարհով արտահայտել իրենց կարծիքն այս ընտրությունների անցկացման վերաբերյալ, որոնք անկախ միջազգային և տեղական դիտորդները չեն ճանաչել ազատ և արդար։ Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը թափանցիկ հետաքննություն անցկացնել ընտրական բոլոր խախտումների վերաբերյալ»,- ասել է Բայդենը։ |
Բաժանորդագրվել լրահոսին