ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը՝ թափանցիկ հետաքննություն անցկացնել ընտրական խախտումների վերաբերյալ». Բայդեն
10:06, 30.10.2024 | mamul.am
5338 | 1

Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը «Վրաստանում ժողովրդավարական հետընթացի» և անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։ ԱՄՆ նախագահը նշել է, որ Վրաստանում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած ընտրություններն անցել են վարչական ռեսուրսի չարաշահումներով, ինչպես նաև ընտրողների ահաբեկմամբ և հարկադրանքով։

«Վրաստանի քաղաքացիներն իրավունք ունեն խաղաղ ճանապարհով արտահայտել իրենց կարծիքն այս ընտրությունների անցկացման վերաբերյալ, որոնք անկախ միջազգային և տեղական դիտորդները չեն ճանաչել ազատ և արդար։ Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը թափանցիկ հետաքննություն անցկացնել ընտրական բոլոր խախտումների վերաբերյալ»,- ասել է Բայդենը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին