Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 01:10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ստիկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Դիլիջանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի 2-րդ նրբանցքում պայթյուն և փլուզում է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կամոյի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 26 տան բնակիչ 65-ամյա Հրայր Բ-ն ոստիկաններին հայտնել է, որ ժամը 00:25-ի սահմաններում պայթյունի ձայն է լսել և մոտենալով նկատել է, որ իրեն պատկանող քարե ավտոտնակը պայթեցրել են, ինչի հետևանքով տեղի է ունեցել փլուզում և վնասվել է նաև ավտոտնակում կայանված ռուսական համարանիշներով «ՎԱԶ 21010» մակնիշի ավտոմեքենան: Դեպքի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Կասկածյալը Դիլիջանի բնակիչ 56-ամյա Արամ Կ-ն է, ով ոստիկանության Դիլիջանի բաժնից տեղափոխվել է Դիլիջանի քննչական բաժին: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |
Բաժանորդագրվել լրահոսին