Լրագրող Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը ցուցակն առած բավական երկար տևողությամբ կարդաց, թե որ մարզում ինչ են ասֆալտապատել, վերանորոգել և այլն․ օրինակ՝ Արտաշատի Բուրաստան գյուղի ոռոգում․ կատարվել է 90 տոկոսը, Արարատ համայնքի ջրահեռացման համակարգ․ կառուցվել է 95 տոկոսը, Խանջյան բնակավայրի մանկապարտեզի շենք․ հիմնանորոգվել է 60 տոկոսը, Ալավերդու թիվ 6 մանկապարտեզ․ վերանորոգվել է 75 տոկոոսը և այլն։ Այ էս ցանկը պետք է կարդային մարզպետները, քաղաքապետերը, դա վարչապետի կարդալու չէ։ Եթե Նիկոլը ուզում է կատարողականի ցանկ կարդալ, իր պարագայում պետք է կարդա էս ցանկը․ Արցախի հանձնում, կատարվել է 99 տոկոսով, ժողովրդի վզին պարտքի կրկնապատում, կատարվել է 100 տոկոսով, Հայոց պատմության ուրացում․ աշխատանքը մեկնարկել է, Հայաստանի բնակեցնում ադրբեջանցիներով, նախագիծը քննարկման փուլում է, Տավուշի գյուղերի հանձնում․ կատարվել է 25 տոկոսով, Վայոց ձորից օկուպացիա, կատարվել է ըստ պլանի, Տիգրանաշենի հանձնում․ ակտիվ փուլում է․ այ էս ցանկը տեղին կլինի, որ դու կարդաս որպես իրականացնող։ |
Բաժանորդագրվել լրահոսին