ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«ՔՊ-ականների խմբակը ոչ հոգևորի հետ կապ ունի, ոչ մշակույթի»․ Մարգարիտ Եսայան
23:42, 31.10.2024 | mamul.am
919 | 0

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դե, իհարկե, քպի ինչի՞ն է պետք «Շողակաթը», հոգևոր-մշակութային միակ հեռուստաալիքը։
Իրենցը ֆռինյուզերն են և ֆեյքալիքները, որ օր ու գիշեր փառաբանեն քպին, ստեր տարածեն, մանիպուլացնեն, եթեր կանչեն իրենց նման քպիկներին և իրենք-իրենցով ծափ տան ու պարեն։ Կամ, այնպիսի ալիք է պետք, որը, ի դեպ, կա և գործում է անխափան, որտեղ երեխաներին «վարժեցնում են», որ հայոց լեզվում բառերը չունեն սեռեր, ուստի, մարդիկ էլ չունեն։
քպականների այս խմբակը ոչ հոգևորի հետ կապ ունի, ոչ մշակույթի, իրենցը էն հայտնի «ենթամշակույթն է»։
Նախորդ օրը ԱԺ հանձնաժողովներից մեկի նիստում, դրանք «կպած» ուզում էին կրճատել «Շողակաթի» ֆինանսավորումը։ Կեղծ պնդում անելով, թե իբր «Շողակաթը» քաղաքական երանգ ունի և կողմնորոշում։
Հավանաբար, ամեն անգամ հոգևորականի խոսք լսելիս, դրանք հոգեխանգարմունքի մեջ են ընկնում, ամեն անգամ Հայ առաքելական եկեղեցու զանգերի ձայնը լսելիս, փրփրում են։ Դե, իսկ խաչ տեսնելը սրանք համար հավասար է մահվան։
Երեկվա տվյալ եղկելի քննարկումը ես դիտարկում եմ ևս մեկ հարձակում Հայ առաքելական եկեղեցու դեմ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին