ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Ադրբեջանական պրոպագանդան անմիջապես որսացել է հայկական տիրույթից տարածված լուրը»․ Հակոբ Բադալյան
00:12, 01.11.2024 | mamul.am
3556 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանական պրոպագանդան անմիջապես որսացել է հայկական տիրույթից տարածված լուրը, թե Վրաստանը թույլ չի տալիս ֆրանսիական Ցեզար հրետանային կայանները հասնեն Հայաստան:
Ընդ որում, կարծես թե չկա որևէ հստակ ապացույց, որ Վրաստանը դա թույլ չի տալիս: Միևնույն ժամանակ, չի էլ բացառվում, որ Վրաստանում ընտրական կրքերը կարող են առաջացնել որոշակի խնդիրներ, որոնք սակայն պետք է լուծել բացառապես լուռ, հետնաբեմային դիվանագիտական աշխատանքի միջոցով: Ընդ որում, դա Հայաստանի, Վրաստանի ու Ֆրանսիայի աշխատանքի խնդիրն է:
Իսկ այդօրինակ խնդիրները բարձրաձայնելը, կրկնեմ՝ առավել ևս առանց ստույգ ապացույցի, որ կա միտումնավոր խոչընդոտ, հատկապես Վրաստանի համար ներկայիս բավականին բարդ ու լարված շրջափուլում բարձրաձայնելը, ոչ միայն օգտակար չէ, այլ նույնիսկ՝ վտանգավոր:
Ավելին, հաշվի առնելով հանգամանքը, որ կա վրաց-եվրոպական հարաբերության լարում, ու հաշվի առնելով այն, որ Եվրոպայում Հայաստանի համար կա կարևոր թե քաղաքական, թե ռազմա-տեխնիկական գործընկեր երկիր Ֆրանսիան, պետք է շատ նուրբ, զգույշ, և համառ ու հետուողական համապարփակ ջանք գործադրել անկախ վրաց-եվրոպական հարաբերության լարվածության աստիճանից՝ Ֆրանսիա-Վրաստան-Հայաստան կայուն կոմունիկացիա ապահովելու համար:
Իսկ դա պահանջում է հեց նրբանկատություն ու զգուշավորություն, առավել ևս Վրաստանի համար ներկայիս զգայուն ու գերլարված պահին»։

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին