ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Ամեն գնով գաղտնի էր պահում իր առողջական վիճակը, որ իրեն թուլացած չտեսնեին»․ Աիդա Ստեփանյան
00:36, 01.11.2024 | mamul.am
19980 | 0

Հասարակական գործիչ Աիդա Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տարածել՝ կից գրառմամբ․ «Ուղիղ 10 տարի առաջ 34 տարեկան հասակում կյանքից հեռացավ մորաքույրս՝ Հասմիկ Ղարիբյանը (Կարգին Հասոն):
Հասմիկի պես կենսուրախ, կյանքը սիրող, մտքի դրածին հասնող, համառ ու մեծ կամքի ուժ ունեցող երկրորդին մտաբերել դժվարանում եմ: Այդ նույն համառությամբ երկու տարի պայքարեց ծանր հիվանդության դեմ: Ամեն գնով գաղտնի էր պահում իր առողջական վիճակը, որ մարդիկ իրան թուլացած վիճակում չտեսնեին, չխղճային: Բնականաբար, այդ տեղեկությունն ամբողջովին գաղտնի չէր մնացել, սակայն իմացողները հարգում էին Հասմիկի ցանկությունը:
Շատ լավ հիշում եմ, թե վճռորոշ պահերին Հասմիկի ընկերները, հարազատները, գործընկերները ոնց մեր ընտանիքի կողքին էղան: Շատ լավ էլ հիշում եմ էն օրերը, երբ Հասմիկի վիճակն արդեն ծայրահեղ ծանր էր, միացված էր արհեստական շնչառության սարքի, իսկ Ալեն Սիմոնյանի araratnews.am-ը առիթից ուզում էր օգտվել ու դիտումներ հավաքել: Հիշում էլ եմ, որ որոշները ֆիլմի պրեմիերան ԱՄՆ տանելը գերադասեցին իրանց վաղեմի ընկերոջը վերջին հրաժեշտ տալուն: Հետագայում անուններով խոսելու առիթը կամ կլինի կամ չի լինի:
Հասմիկին տարիներ անց հիշում են ժպիտով ու ջերմությամբ: Երանի շատերն իրա պես լինեն»։

Լուսանկարը՝ Աիդա Ստեփանյանի էջից
Աղբյուրը` Աիդա Ստեփանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին