«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ի երեկվա՝ գիշերային ինքնաքննադատության նիստը թեժ է եղել: ՔՊ գրասենյակում հավաքված իշխանական կորիզը քննարկել է, որ պետք է պատժել որոշ թիմակիցների: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը բարձրացնողների խումբը մեծանում է՝ Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյան, ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյան, Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյան, ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյան ու շատ ուրիշներ, բայց կոնկրետ որոշումների դեռ վերջնականապես չեն հանգել: Զարգացումների մասին՝ առաջիկայում»: Մանրամասները՝ թերթի համարում: |
Բաժանորդագրվել լրահոսին