«Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ արեց, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը քաղաքական դիակից վերածվի քաղաքական գործոնի։ Եվ իրենք ազնվորեն խոստովանում են, որ քաղաքականության մեջ գտնվելու միակ դրդապատճառը գործող իշխանության պաշտպանվելն է ռեպրեսիաներից»,-«ֆակտոր»-ի եթերում ասաց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորիկ Նորիկյանը՝ անդրադառնալով մարտի 1-ի գործով վերսկսված Ռոբերտ Քոչարյանի ու իր համախոհների դատավարությանը։ «Մարտի 1-ի գործը այս իշխանությունը տապալել է և ի զորու չէ բացահայտելու այն։ Հազար անգամ Ռոբերտ Քոչարյանին քարշ տվեք դատարան, դուք չեք կարող այլևս Ռոբերտ Քոչարյանին դատել մարտի 1-ի գործով, որովհետև, նախ՝ լեգիտիմության խնդիր կա, ապա՝ ուշացած արդարադատությունը մերժված արդարադատություն է, էդ գործով վաղուց անցել են վաղեմության բոլոր տրամաբանական ժամկետները։ Էս ցիրկը սարքվել է ընդամենը մեր ժողովրդին զբաղեցնելու, հերթական անգամ ցույց տալու, թե Ռոբերտ Քոչարյանը քրեական հետապնդման է ենթարկվում»,-նշեց Նորիկյանը՝ հավելելով, որ Ռոբերտ Քոչարյանին պետք էր դատել ժամանակին՝ ծանրակշիռ մեղադրանքներով։ |
Բաժանորդագրվել լրահոսին