ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Առողջապահության նախարարությանը 5,3 միլիարդ դրամով պակաս գումար է հատկացվելու»․ Վահե Հովհաննիսյան
12:48, 01.11.2024 | mamul.am
937 | 0

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում է 2025 թ. պետական բյուջեի նախնական քննարկումը։

2025 թվականի բյուջեով նախատեսված է Առողջապահության նախարարությանը հատկացնել 162 միլիարդ 996 միլիոն դրամ, որը 5,3 միլիարդ դրամով պակաս է 2024թ բյուջեով հատկացված գումարից։ Այս մասին ԱԺ-ում հայտնեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Ընթացիկ ծախսերով ունենք 3,5 տոկոսի նվազում, կապիտալ ծախսերի գծով ունենք 1,8 տոկոսի, այսինքն՝ 216 միլիոն դրամի ավելացում»։

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի հարցին ի պատասխան, թե ինչով է պայմանավորված բյյուջեի նվազումը, Հովհաննիսյանը պարզաբանեց․ «2024թ․ բյուջեով նախատեսված էր 18 միլիարդ դրամ առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման համար, քանի որ այդ համակարգը չի ներդրվել, այդ գումարը չի ծախսվել։ Կարելի է ասել, որ եթե այս 18 միլիարդը հանենք 2024թ․ բյուջեից, ապա մենք 2025թ․ ունենք 18 միլիարդի ավելացում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին