ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Ոչ ոք չի կարող ենթարկվել քմահաճ ձերբակալման»․ Զառա Հովհաննիսյան
13:12, 01.11.2024 | mamul.am
840 | 0

Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ակտիվ երիտասարդների և գաղափարական մարդկանց գիշերային ձերբակալությունները լուրջ մտահոգությունների և վախի մթնոլորտի տարածման առիթ կարող են հանդիսանալ, եթե մենք հստակ պատասխաններ չպահանջենք իրավապահ համակարգից:
Եթե այդ գործողություններն ուղղված են քաղաքական և քաղաքացիական իրավունքների սահմանափակմանը, և չունեն քրեական օրենսգրքով նախատեսված կայուն հիմքեր, ապա մենք գործ ունենք քաղաքական հայացքներով պայմանավորված հետապնդման հետ: Ուզում եմ հիշեցնել, որ ըստ Քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին միջազգային դաշնագրի՝ յուրաքանչյուր մարդ ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոք չի կարող ենթարկվել քմահաճ ձերբակալման կամ կալանքի տակ պահվելու: Ոչ ոք չպետք է զրկվի ազատությունից այլ կերպ, քան այնպիսի հիմքերով և այնպիսի ընթացակարգին համապատասխան, որոնք սահմանված են օրենքով:
Յուրաքանչյուր անձի ձերբակալման ժամանակ նրան հայտնում են ձերբակալման պատճառները և շտապ կարգով հաղորդվում է նրան ներկայացվող ամեն մի մեղադրանք:
Այս իրավունքները չեն կարող խախտվել Հայաստանի Հանրապետությունում, և հանրային դիրքորոշումն ուղղված պետք է լինի իրավապահ համակարգի հաշվետվողականությանը, որպեսզի այն չդառնա քաղաքական մահակ:
Խնդրում եմ այս հարցերին լուրջ վերաբերվել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին