ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Առողջության համապարփակ ապահովագրության ծրագիրը ձախողելու խնդիր ունենք»․ Սերգեյ Բագրատյան
13:18, 01.11.2024 | mamul.am
904 | 0

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում է 2025 թ. պետական բյուջեի նախնական քննարկումը։

«Մենք, որպես քաղաքական թիմ, պարտավորություններ ունենք և ծրագրել ենք, որ համապարփակ առողջության համապարփակ ապահովագրության համակարգը պետք է մինչև 2027թ․ ներդրված լինի։ 2023-ին, 2024-ին ասացինք, որ կներդրվի, հիմա արդեն 2025-ն է, և չենք անում այդ ուղղությամբ քայլեր»,- այս մասին նշեց ՔՊ պատգամավոր Սերգեյ բագրատյանը՝ դիմելով ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին։

«Մենք խնդիր կունենանք ձախողելու այդ ծրագիրը և մեր քաղաքացիների նկատմամբ մեր պատասխանատվության խնդիր կառաջանա։ Կարծում եմ պետք է գոնե առաջին փուլ նախատեսել 2025թ․, գոնե 50 տոկոսով կարողանանք այդ ապահովագրությունը ծածկել, որպեսզի մարդիկ տեսնեն, որ Կառավարությունը հետամուտ է լինում իր ծրագրին, և մեր վարկանիշըի առումով խնդիր չունենանք»,- հավելեց պատգամավորը։

«Իհարկե լավ կլիներ, որ ամեն ինչ լիներ, բայց գիտեք՝ բյուջեի փաստաթուղթը բարդ պրոցես է, որտեղ հաշվի են առնվում հազարավոր հանգամանքներ․․․, վերջում ստանում ենք մի փաստաթուղթ, որը համարում ենք բալանսավորված․․․ Երբ որ այդ բալանսը փոխվի, դա էլ կփոխվի։ Եվ երբ որ Կառավարությունը զգա, որ եկել է ժամանակը դա անելու, դա տեղի կունենա»- նշեց Հովհաննիսյանը՝ հիշեցնելով՝ արդեն իսկ բարձր՝ 5,5 տոկոսի դեֆիցիտի մակարդակ է պլանավորվել։

«Առողջության համապարփակ ապահովագրության ծրագիրը ձախողելու խնդիր ունենք»․ Սերգեյ Բագրատյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին