«Հանրահավաքներից առաջ այն մարդկանց, որոնք զբաղված են կազմակերպչական աշխատանքներով, տանում են ոստիկանական բաժանմունքներ ու օրերով բաց չեն թողնում։ Նաև մեքենաներն են տանում տուգանային հրապարակ ու ամիսներով պահում»,-ՄԻՊ-ի գրասենյակի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «Հյաաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ ընդգծելով, որ այս ամենին իր լուռ համաձայնությունն է տալիս Մարդու իրավունքների պաշտպանը։ «9 հոգու տարել են, անհիմն 2 օր պահել են ՁՊՎ-ում, ՄԻՊ-ից մեկը գնացե՞լ, հետաքրքրվել է։ Անգամ բերման ենթարկելը կատարում են մարմնական վնասներ հասցնելով, գետնին տապալելով, բոլոր չափ ու սահմանները անցնում են։ Սա բռնապետական ռեժիմին բնորոշ վարքագիծ է»,-ասաց Դանիելյանը։ |
Բաժանորդագրվել լրահոսին