«Փակագծեր չեմ բացելու։ Ներթիմային հարցերի վերաբերյալ չեմ պատրաստվում բարձրաձայնել, ժանրը եղել է ինքնաքննադատությունը, բայց բովանդակությունը չեմ ասելու»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով երեկվա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի փակ նիստին։ Ի պատասխան լրագրողների դիտարկմանը՝ Հրաչյա Հակոբյանը ասաց․ «Իրար չենք «կերել»։ Նմանատիպ քննարկումներ շատ են եղել մեր թիմում, շատ ենք հավաքվել փակ դռների հետևում, խոսել ենք ամեն ինչի մասին, քննադատել ենք իրար։ Ինձնից սկսած՝ բոլորի աշխատանքից դժգոհություն կա։ Փաշինյանն էլ է իր խոսքում քննադատել ինքն իրեն»,–ասաց Հակոբյանը։ |
Բաժանորդագրվել լրահոսին