«Այս տարվա ընթացքում մի քանի սկզբունքային քաղաքական որոշումներ ենք կայացրել․ այլևս վերակառուցումների չենք գնալու, և այն բժշկական կենտրոնները, որոնք ծրագրում ներառված են, չեն վերակառուցվելու, գումարներն ուղղվելու են նոր շենքեր կառուցելուն»,- ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց Ավանեսյանը: «20-30 տարվա հնության շենքերը այսօր չեն բավարարում նոր ստանդարտներին պացիենտակենտրոն միջավայրի ստեղծման հնարավորություններին։ Այս պատճառով է, որ 7 պոլիկլինիկաների վերակառուցումը վերափոխվել է, և մենք արդեն իսկ կազմել ենք կառուցման նախագծեր, հաջորդ տարվանից դրանց շինարարական մրցույթները կդրվեն և կկառուցվեն։ 2025թ․ ընթացքում 38 ամբուլատորիաների շինարարությունները ևս մեկնարկելու են»,- նշեց նախարարը։ |
Բաժանորդագրվել լրահոսին