ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Ուզում ենք հիշեցնել ՄԻՊ-ին՝ ինքը ծառայում է ոչ թե Փաշինյանին, այլ ՀՀ-ին»․ Հովհաննես Ավետիսյան
14:12, 01.11.2024 | mamul.am
780 | 0

«Արդեն մի քանի օր է թիրախային բռնաճնշումներ են իրականացվում ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող երիտասարդների նկատմամբ։ Բայց ՄԻՊ գրասենյակից ոչ ոք չի հետաքրքրվում»,- ՄԻՊ գրասենյակի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը։ Ավետիսյանը նշեց, որ իրենք եկել են ՄԻՊ-ին հեշեցնելու, որ ՄԻՊ գրասենյակը անկախ գրասենյակ է և «չի ենթարկվում կառավարությանը, հատկապես Նիկոլ Փաշինյանին»։ «Ուզում ենք Մարդու իրավունքների պաշտպանին հիշեցնել, որ ինքը ծառայում է ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ ՀՀ-ին և օժտված է իրավունքով՝ պաշտպանելու բոլոր այն քաղաքացիների իրավունքները, որոնք բռնաճնշուների են ենթարկվում և իրավունքները խախտվում են»,-հավելեց Ավետիսյանը։

Հիշեցնենք՝ երեկ իբրև զենք պահելու կասկածանքով ձերբակալվել էին ընդդիմադիր շարժման 9 մասնակիցներ, որոնց թվում էր նաև Հովհաննես Ավետիսյանը։

«Ուզում ենք հիշեցնենք ՄԻՊ-ին՝ ինքը ծառայում է ոչ թե Փաշինյանին, այլ ՀՀ-ին»․ Հովհաննես Ավետիսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին