«Արդեն մի քանի օր է թիրախային բռնաճնշումներ են իրականացվում ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող երիտասարդների նկատմամբ։ Բայց ՄԻՊ գրասենյակից ոչ ոք չի հետաքրքրվում»,- ՄԻՊ գրասենյակի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը։ Ավետիսյանը նշեց, որ իրենք եկել են ՄԻՊ-ին հեշեցնելու, որ ՄԻՊ գրասենյակը անկախ գրասենյակ է և «չի ենթարկվում կառավարությանը, հատկապես Նիկոլ Փաշինյանին»։ «Ուզում ենք Մարդու իրավունքների պաշտպանին հիշեցնել, որ ինքը ծառայում է ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ ՀՀ-ին և օժտված է իրավունքով՝ պաշտպանելու բոլոր այն քաղաքացիների իրավունքները, որոնք բռնաճնշուների են ենթարկվում և իրավունքները խախտվում են»,-հավելեց Ավետիսյանը։ Հիշեցնենք՝ երեկ իբրև զենք պահելու կասկածանքով ձերբակալվել էին ընդդիմադիր շարժման 9 մասնակիցներ, որոնց թվում էր նաև Հովհաննես Ավետիսյանը։ |
Բաժանորդագրվել լրահոսին