«Մենք պիտի շարունակենք օրենսդրական գործընթացները, այսինքն՝ օրենքը պետք է ընդունենք և հաջորդիվ էլ ֆինանսավորման հատկացման հարցը ևս քննարկվելու է։ Պահուստային ֆոնդի և այլ միջոցների շրջանակներում պետք է ամեն ինչ անենք, որ օրենքի ընդունումից հետո փուլային կարգով ապահովենք ապահովագրական համակարգի ներդրումը»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ 2025թ․ պետբյուջեով առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման համար ֆինանսական միջոցներ չեն հատկացվելու։ Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Առողջապահության նախարարության հետ համաձայնեցվել է ռեֆորմի առկախումը և միջոցներ չհատկացնելը ֆինանսների նախարարության կողմից, նախարարը պատասխանեց․ «Կառավարությունը կողմ է քվեարկել նախագծին, բայց բյուջեն դեռ նաև ԱԺ առաջարկներով քննարկման որոշակի փուլ ունենալու է»։ Նա նաև տեղեկացրեց, որ օրենքի նախագիծն ուղարկվել է ԱԺ և դրա շուրջ նախատեսվում են քննարկումներ նաև ԱԺ-ի խմբակցությունների հետ։ |
Բաժանորդագրվել լրահոսին