ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Պահանջում ենք, որ համաշխարհային հանրությունը չմասնակցի Ադրբեջանի մաքրագործման գործին»․ Ասպրամ Կրպեյան
15:06, 01.11.2024 | mamul.am
1035 | 1

«Մենք պահանջում ենք, որ համաշխարհային հանրությունը, համամարդկային արժեքներ դավանող, ժողովրդավարական արժեքներ դավանող երկրների առաջնորդները դատապարտեն, հրաժարվեն և մասնակիցը չդառնան ադրբեջանական արյունալի պատմության հետագծի մաքրագործման գործում»,- Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։ «Մենք պահանջում ենք, որ իրապես կլիմայական արդարության հետ անքակտելի կապով կապված մարդու իրավունքների պաշտպանը լինի հիմքը, հենքը և առանցքը COP29-ի։ Պահանջում ենք, որ մեր ձայնը լսելի լինի։ Պահանջում ենք, որ մեր պահանջներն իրագործվեն։ Մեզ համար յուրաքանչյուր հայ մարդու ազատություն և իրավունք բացարձակ արժեք ունի։ Հանուն կլիմայական արդարության, հանուն համամարդկային արժեքների մենք դատապարտում ենք COP29-ի անցկացումը Ադրբեջանում»,-նշեց Կրպեյանը։

Ակցիայի մասնակիցները ՄԱԿ—ի Հայաստանյան գրասենյակից շարժվեցին դեպի ՀՀ ԱԳՆ։

«Պահանջում ենք, որ համաշխարհային հանրությունը չմասնակցի Ադրբեջանի մաքրագործման գործին»․ Ասպրամ Կրպեյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին