ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Ինքս ինձ էլ շատ դեպքերում քննադատում եմ»․ Անահիտ Ավանեսյանը՝ ՔՊ-ում իրար քննադատելու մասին
15:12, 01.11.2024 | mamul.am
849 | 0

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ չի մասնակցել ՔՊ-ի երեկվա նիստին, որտեղ, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, «իրար անողոք քննադատել են»:

Ավանեսյանը նշեց, որ կուսակցության շրջանակներում չափազանց կարևոր պրակտիկա է միմյանց բաց քննադատելը: «Ինքս ինձ էլ շատ դեպքերում քննադատում եմ։ Դա, կարծում եմ, առողջ մթնոլորտ է»,- ասաց նախարարը։

Հարցին` եթե երեկվա նիստին ներկա լիներ, ի՞նչ կասեր իր աշխատանքի վերաբերյալ` Ավանեսյանը պատասխանեց. «Գիտեք, շատ հարցերում փորձում ես համապարփակ մոտենալ, փորձում ես ոչ թե հատվածային փոփոխություն բերել, այլ շատ ավելի բարդ կոմբինացիաներով աշխատել, որպեսզի արդյունքը լավ լինի, երբեմն բաներ կան, որ ուշանում են, ինչը, կարծում եմ, այդքան էլ լավ չէ»:

«Ինքս ինձ էլ շատ դեպքերում քննադատում եմ»․ Անահիտ Ավանեսյանը՝ ՔՊ-ում իրար քննադատելու մասին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին