ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Միրզոյանն ու Փաշինյանը թուրք-ադրբեջանական մամուլի առաջին էջերի սպասված հյուրերից են»․ Իշխան Սաղաթելյան
15:42, 01.11.2024 | mamul.am
1231 | 0

«Մեր պահանջը հստակ է՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա նախապայման COP29-ին մասնակցելուց առաջ՝ Բաքվում գտնվող բոլոր գերիները՝ և՛ ռազմագերիները, և՛ Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարությունը, պետք է ազատ արձակվեն։ Առանց այդ պահանջը բավարարելու Հայաստանի մասնակցությունը կլեգիտիմացնի Ադրբեջանի և Ալիևի հերթական էթնիկ զտման, ագրեսիայի քաղաքականությունը»,- բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«ՀՀ իշխանություններից վաղուց հայանպաստ որոշում կայացնելու ակնկալիքներ չունենք, բայց պարտավոր ենք մեր պահանջները հնչեցնել։ ՀՀ իշխանությունները վաղուց չեն սպասարկում Հայաստանի և հայ ժողովրդի շահերը, այլ ուղիղ և անմիջական սպասարկում են Բաքվի և Անկարայի շահերը»,- նշեց պատգամավորը։

Անդրադառնալով դիտարկմանը, որ թուրքական մամուլում անդրադարձել են ցեղասպանության ճանաչման հարցի առաջնահերթություն չլինելու մասին հայտարարություններին, Սաղաթելյանը նշեց․ «Արարատ Միրզոյանն ու Նիկոլ Փաշինյանը վաղուց թուրք-ադրբեջանական մամուլի առաջին էջերի սպասված հյուրերից են»։

«Միրզոյանն ու Փաշինյանը թուրք-ադրբեջանական մամուլի առաջին էջերի սպասված հյուրերից են»․ Իշխան Սաղաթելյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին