ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
««Սրբազան շարժման» ի սկզբանե կանխատեսելի տապալումը արդեն փաստ է»․ Նարեկ Մալյան
16:42, 01.11.2024 | mamul.am
2767 | 0

Հասարակական գործիչ Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դիտեցի Բագրատ սրբազանի հարցազրույցը, չնայած արդեն շատ դժվար է դարձել սրբազանի խոսքը լսելը, բայց հաղթահարեցի:
Զրո ծրագիր, զրոյին մոտ բովանդակություն, փոխարենը լիքը ամբարտավանություն և մունաթ:
Ցավում եմ, որ շատ կարգին ու հայրենասեր մարդիկ հույսով են նայել Բագրատ սրբազանի գործողություններին, որոնց միակ շահառուն արդյունքում եղան ու մնում են գործող իշխանությունները:
Ամիսներ առաջ, ինձ բանտում այցելած պատգամավորներից մեկը, ով շարժման անկեղծ նվիրյալ առաջնորդներից էր, հարցրեց թե ինչու չեմ աջակցում «Սրբազան շարժմանը»: Ես պատասխանեցի, որ սրբազանը իմ լռությունը կարող է համարել աջակցություն:
Սիրելիներս, «սրբազան շարժման» ի սկզբանե կանխատեսելի տապալումը արդեն փաստ է: Վստահության կրեդիտը այլևս չկա:
Տապալումը երկու պատճառ ունի.
1. Վարչապետի թեկնածուի ծայրահեղ սխալ ընտրությունը (պարտադրումը):
2. Իշխանափոխության ծրագրի իսպառ բացակայությունը:
Մոտ օրերս ինչ-որ ֆորմատով կանդրադառնամ վերը նշածներին ու կանեմ նաև մի քանի բացահայտում»:

Աղբյուրը` Նարեկ Մալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին