ԱՄՆ 20 գերատեսչությունների, գործակալությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներ, Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ նոյեմբերի 11-22-ը կմեկնեն Բաքու՝ մասնակցելու ՄԱԿ-ի կլիմայական COP 29 գագաթնաժողովին։ Այս մասին հայտնել է Պետդեպարտամենտը: Սակայն ԱՄՆ պատվիրակությունը կգլխավորի Կլիմայի միջազգային քաղաքականության գծով նախագահի ավագ խորհրդական Ջոն Պոդեստան: Պետքարտուղար Բլինքենը չի մեկնի Բաքու։ Այս տարվա պատվիրակության կազմում չկան պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) ադմինիստրատոր Սամանթա Փաուերը, ովքեր մասնակցել են COP 28-ին Դուբայում և COP 27-ին Եգիպտոսում:
|
Բաժանորդագրվել լրահոսին