Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 33-ամյա Գեորգի Մ-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Նորամարգ գյուղի գերեզմանատների մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ջրանցքը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին քաղաքացիները դուրս են բերել ավտոմեքենայից, մինչ այդ ուղղելով ավտոմեքենան: Ցավոք, շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է նրա մահը: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։ |
Բաժանորդագրվել լրահոսին