ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
ԱՄՆ-ն կկորցնի իր ռազմական հեղինակությունը, եթե Վաշինգթոնը թույլ տա Ուկրաինային պարտվել. The Guardian
19:48, 01.11.2024 | mamul.am
3000 | 1

ԱՄՆ-ն կկորցնի իր ռազմական հեղինակությունը, եթե Վաշինգթոնը թույլ տա Ուկրաինային պարտվել Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) հետ հակամարտությունում։ Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով Կիևի անվտանգության անանուն պաշտոնյային։ Աղբյուրի զրուցակիցը կարծում է, որ ԱՄՆ-ն արդեն բախվել է աղետի, երբ 2021 թվականին ամբողջությամբ դուրս բերեց իր զորքերն Աֆղանստանից։

«Երեք տարի անց եթե նրանք կորցնեն Ուկրաինան, կկորցնեն ամբողջ (ռազմական իշխանությունը)»,- ասել է ուկրաինացի պաշտոնյան։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը BRICS-ի անդամ երկրների առաջատար լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է շարունակել պայքարը՝ ասելով, որ հաղթանակը կլինի ՌԴ-ինը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին