Ռուսաստանի Դաշնությունը Կալինինգրադի մարզից զորքերը տեղափոխել է Ուկրաինայի ռազմաճակատ, ինչպես նաև ուժեղացրել է Կուրսկի շրջանի պաշտպանությունը: Այս մասին հայտարարել է Լիտվայի պաշտպանության նախարար Լաուրինաս Կասկյունասը Կիևի երիտասարդական անվտանգության 10-րդ ֆորումում։ Ըստ նրա, մինչև վերջերս ռուսները խոսում էին Կալինինգրադի շրջանի ռազմականացման մասին, սակայն ուկրաինական դիմադրությունը ստիպում է նրանց փոխել իրենց ծրագրերը։ «Դա ուղղակիորեն կախված է ձեր պայքարից, որը կոտրում է ռուսական ռազմական մեքենան, Ռուսաստանին տեղահանում աշխարհի այլ մասերից և թույլ չի տալիս նրան իրականացնել այլ հնարավոր սցենարներ, որոնք ուղղակիորեն սպառնում են մեզ»,- ասել է Կասյունասը: |
Բաժանորդագրվել լրահոսին