Թեհրանն անպատասխան չի թողնի Իրանի վրա Իսրայելի կողմից անցած շաբաթ իրականացված հրթիռային հարձակումը, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալ գեներալ Ալի Ֆադավին։ «Իրանի արձագանքը սիոնիստական ագրեսիային վճռական է. 40 տարի մենք երբեք ագրեսիան անպատասխան չենք թողել։ Մենք ի վիճակի ենք մեկ գործողության ընթացքում ոչնչացնելու այն ամենը, ինչ սիոնիստներին է պատկանում»,- ասել է գեներալը։ Ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել էր, որ Իսրայելը «սխալ է հաշվարկել»՝ հարվածներ հասցնելով Իրանի տարածքին։ «Սիոնիստները սխալ հաշվարկ են արել Իրանի հարցում. Իրանը լավ չգիտեն: Նրանք դեռևս չեն կարողացել պատշաճ կերպով գնահատել Իրանի ժողովրդի ուժը, նախաձեռնությունն ու վճռականությունը։ Նրանք պետք է հասկանան դա»,- ասել է Խամենեին: |
Բաժանորդագրվել լրահոսին