ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Ստեփանակերտի պատմական դիմագիծը վերացվում է միջազգային հանրության աչքի առաջ». Դավիթ Սարգսյան
21:54, 01.11.2024 | mamul.am
1878 | 1

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկարներ ու գրել. «Այն, ինչ անում է Ադրբեջանը Ստեփանակերտում, մշակութային զտում է: Ավերելով Ստեփանակերտի հին թաղամասերը՝ նա փորձում է Ստեփանակերտից հայկական հետքը ջնջել: Մեր քաղաքի պատմական դիմագիծը վերացվում է միջազգային հանրության աչքի առաջ: Քաղաքակիրթ աշխարհն էլ լուռ հետևում է մի ամբողջ քաղաքակրթության վերացմանը... Հերթական անգամ համամարդկային արժեքները և միջազգային մարդասիրական իրավունքը ստորադասվում են քաղաքական շահերին։
Մինչև ե՞րբ...
Ի դեպ, այսօր «Մենք ենք մեր լեռները»՝ բոլորին հայտնի «Տատիկ-Պապիկ» հուշակոթողի տեղադրման օրն է: Այն Արցախի գլխավոր խորհրդանիշն է, որի ճակատագիրը ևս մշուշոտ է՝ հաշվի առնելով Ադրբեջանի հայասպան քաղաքականությունը:

Լուսանկարները` Սերգեյ Շահվերդյանի»:

«Ստեփանակերտի պատմական դիմագիծը վերացվում է միջազգային հանրության աչքի առաջ». Դավիթ Սարգսյան
«Ստեփանակերտի պատմական դիմագիծը վերացվում է միջազգային հանրության աչքի առաջ». Դավիթ Սարգսյան
«Ստեփանակերտի պատմական դիմագիծը վերացվում է միջազգային հանրության աչքի առաջ». Դավիթ Սարգսյան
«Ստեփանակերտի պատմական դիմագիծը վերացվում է միջազգային հանրության աչքի առաջ». Դավիթ Սարգսյան
«Ստեփանակերտի պատմական դիմագիծը վերացվում է միջազգային հանրության աչքի առաջ». Դավիթ Սարգսյան
«Ստեփանակերտի պատմական դիմագիծը վերացվում է միջազգային հանրության աչքի առաջ». Դավիթ Սարգսյան
Աղբյուրը` Դավիթ Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին