Թուրքիայի կառավարությունը պատրաստվում է խորհրդարանի վավերացմանը ներկայացնել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի նախագիծ։ Նմանատիպ օրենք է ընդունվել նաև Վրաստանում, որը լուրջ քաղաքական ճգնաժամ էր առաջացրել այդ երկրում, գրում է «Էրմենիհաբեր»-ը։ Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել էր «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, որը, ըստ ընդդիմության, կրկնում է «օտարերկրյա գործակալների մասին» ռուսական օրենսդրությունը։ |
Բաժանորդագրվել լրահոսին