2025 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ խորհրդարանական հանձնաժողովի լսումների ժամանակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ Հայաստանը Netflix-ի հետ նոր համաձայնագիր է ստորագրել երկրում մի քանի հեռուստասերիալներ արտադրելու համար: «Կինոարդյունաբերությունն արագ զարգացող ճյուղ է, և այդ իմաստով արդեն ունենք կնքված հուշագրեր «Նեթֆլիքս»-ի հետ։ Նրանց կողմից այստեղ մի քանի սերիալ նկարելու և տարբեր նման նախագծեր կան, որոնք ներդրումների մասնակի վերադարձի պարագայում ավելի մեծ թափ կստանան»,- նշել է նախարարը։ «Նեթֆլիքս»-ը հոսքային մեդիայի ֆիլմերի և սերիալների հիմք հանդիսացող ամերիկյան ընկերություն է: Հիմնադրվել է 1997 թվականին՝ Ռիդ Հաստինգսի և Մարք Ռանադոլֆի կողմից։ Կենտրոնական մասնաճյուղը գտնվում է Լոս Գատոսում, Քալիֆորնիա նահանգում։ |
Բաժանորդագրվել լրահոսին