Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Արամ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սնուփ Դոգին տված $6.000.000 - մետրոյի 8 վագոն,
Ալենչիկի ու Աննա Հակոբյանի համար գնված մեքենաները - 1 վագոն,
Անգլիայի ազգային բալետի հյուրախաղերը, որի ներկայացումներին այցելեց ընդամենը 6000 մարդ - մոտավոր 2 վագոն,
11 հավելյալ վագոնը և ժամանման ինտերվալների մեկ րոպե պակասեցնելը կլուծեին պիկ ժամերի մետրոյի ներկա ծանրաբեռնվածության հարցը»: