Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18:50-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 84 կմ հատվածում՝ Շիրակավան գյուղի վարչական տարածքում, բախվել են Շիրակի մարզի բնակիչ 32-ամյա Արամայիս Մ-ի վարած «Opel» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Վարդան Ս-ի վարած «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արամայիս Մ-ն, նրա ուղևորներ՝ Շիրակի մարզի բնակիչներ 56-ամյա Մելիք Մ-ն և 50-ամյա Գոհար Խ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները արձանագրել են Գոհար Խ-ի կենսաբանական մահը։ Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում: |
Բաժանորդագրվել լրահոսին