ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Անահիտ Ավանեսյանի համոզմամբ 2025-ի բյուջեն «խնդրահարույց» է. նախարարությանը քիչ գումար է հատկացվում. «Ժողովուրդ»
09:18, 02.11.2024 | mamul.am
860 | 1

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 2025թ. բյուջեի քննարկումների ժամանակ «որոշակի առումով խնդրահարույց» է անվանել հաջորդ տարվա ֆինանսական գլխավոր փաստաթուղթը։ Նա հիմնավորել է, թե իր գլխավորած ոլորտի համար հատկացվել է քիչ գումար։
Իհարկե, լավ է, որ Անահիտ Ավանեսյանը բարձրաձայնում է խնդիրների մասին, նույնիսկ՝ անսպասելի։ Բայց ուշագրավ է մեկ այլ հանգամանք, թե ինչո՞ւ այդ դեպքում նա կառավարության նիստում կողմ է քվեարկել բյուջեի նախագծին, կամ շարունակում է աշխատել մի կառավարության կազմում, որի գործելաոճը քննադատում է, ու մի բան էլ. հետաքրքիր է՝ ինչու են նրան հանդուրժում կառավարության կազմում, եթե ֆինանսական գլխավոր փաստաթղթին նախարարը դեմ է։
Դիմեցինք տիկին նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանին՝ այս ամենի հետ կապված մեկնաբանություն խնդրելու. «Ես ավելացնելու բան չունեմ, քանի որ տիկին նախարարն այսօր բավականին երկար խոսել է և ԱԺ-ում` զեկույցի շրջանակում, և պատգամավորների հարցին ի պատասխան, և ընդլայնված ճեպազրույցի ընթացքում։ Օրենսդրական փաթեթի ընդունման ուղղությամբ կշարունակենք աշխատել, բանակցել։ Մենք լոկալ առողջապահական մի ծրագրի չենք գնում, այլ համապետական, մեծ բարեփոխման, որը միայն ֆիննախին ու առողջապահությանը չի վերաբերում, եւ նորմալ են նման բաց քննարկումները»,- ասաց ԱՆ մամուլի խոսնակը»:

Մանրամասները՝ թերթի համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին