«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կայացած ՔՊ ընդլայնված նիստը խայտառակություն էր հեղափոխական թիմի համար. միմյանց մեղադրել են կոռուպցիայի, հովանավորչության, անձնական շահերը սպասարկելու, թիմը ներսից խոցելու, խարդավանքների մեջ: Թիմակիցների այս առճակատումը անակնկալի է բերել Անդրանիկ Քոչարյանին. նա գունատվել է, լուռ լսել, փորձել ինքնապաշտպանվել, բայց անօգուտ: Ներկաներից մեկը առաջարկել է Անդրանիկ Քոչարյանի հարցը դնել քվեարկության, որպեսզի հանգուցալուծում լինի, այլ ոչ թե խոսեն, գնան տուն: Այնուհետև Հովիկ Աղազարյանին պատժելու հարցն է քննարկվել. թիմակիցները նրան մեղադրել են աղմկահարույց պատմությունների մեջ հայտնվելու, ԱԺ ամբիոնից իր որդու գործի մասին խոսելու, շահերի բախման և մանդատի անհամատեղելիության համար: Աղազարյանի համար էլ են անսպասելի եղել թիմակիցների հարձակումները: Տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանը խիստ զայրացել է մանկապատանեկան այս ներկայացումներից, բղավելով ամփոփել է օրը և հայտարարել, որ Աղազարյանի հարցով կզբաղվեն իրավապահները, իսկ Անդրանիկ Քոչարյանի հետագա պաշտոնավարման հարցը թողել է խմբակցության որոշմանը»: Մանրամասները՝ թերթի համարում։ |
Բաժանորդագրվել լրահոսին