ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Սա ասում է մարդ, ով աշխատել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում»․ Աննա Գրիգորյան
11:18, 02.11.2024 | mamul.am
2309 | 2

«Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ»,- օրեր առաջ ԱԺ-ում 2025-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասել էր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Պատմության ողբերգական անցքերը, հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելը կամ դա թիվ մեկ առաջնահերթություն դարձնելն, անշուշտ, ԱԳՆ օրակարգը չէ»,- նշել էր նա։

«ԱրմԼուր»-ի եթերում արձագանքելով Միրզոյանի հայտարարությանը՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն ասել է․ «Մարդը շատ ուղիղ, բաց, հրապարակային ասում է, որ իրենք չունեն Հայոց ցեղասպանության հարցն առաջ տանելու, արդար հատուցման հասնելու օրակարգ։ Սա ասում է մարդ, ով տարիներ շարունակ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում աշխատել է որպես գիտաշխատող՝ հենց այս թեմաներով։ Դառնալով իշխանություն՝ ԱԳ նախարար, ասում է, որ մեզ համար նման առաջնահերթություն չկա»։

Աննա Գրիգորյանի հարցազրույցը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին