«ԱՄՆ դեսպանին ուղերձ եմ հղել, որի գլխավոր նպատակն է, որ դեսպանն իր դիրքորոշումը հայտնի տեղի ունեցող թիրախավորված գործողություններին։ Դեսպանությունը, որպես ՀՀ-ում ԱՄՆ ներկայացուցիչ, զորեղ աջակցություն է ցուցաբերում ոստիկանության ու արդարադատության համակարգերին, հույս ունեմ՝ ինչ-որ ձևով կարձագանքի»,- ասուլիսի ժամանակ ասել է Հանրային կառավարման մասնագետ, ՁՊՎ-ից ազատ արձակված Հովհաննես Ավետիսյանը։ «Ցանկալի է նաև, որ վերանայեն իրենց աջակցությունը, որը ՀՀ իշխանությունների կողմից ոչ նպատակային է օգտագործվում»,- հավելել է նա։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին հղած ուղերձից բացի, Ավետիսյանը ուղերձներ է հղել նաև ՀՀ ոստիկանությանը, Հայաստանի երիտասարդությանը։ Հիշեցնենք՝ իբրև ապօրինի զենք պահելու կասկածանքով օրեր առաջ ձերբակալվել էին ընդդիմադիր շարժման 9 մասնակիցներ, որոնց թվում էր նաև Հովհաննես Ավետիսյանը։ |
Բաժանորդագրվել լրահոսին