ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Ինչո՞ւ Հայաստանը դեռևս ՄՔԴ հայց չի ներկայացրել Ադրբեջանի դեմ. Եղիշե Կիրակոսյանի պարզաբանումը
13:18, 02.11.2024 | mamul.am
1355 | 1

ՀՀ իշխանությունները Հռոմի ստատուտի վավերացման անհրաժեշտությունը հիմնավորում էին Միջազգային քրեական դատարանում Բաքվի ռազմական հանցագործությունները հետաքննելու հնարավորությամբ:

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Սպուտնիկ Արմենիայի հարցմանն ի պատասխան պարզաբանել է, թե ինչո՞ւ Հայաստանը մինչև հիմա չի դիմել Միջազգային քրեական դատարան՝ չնայած դեռևս փետրվարի 1-ին վավերացրել է Հռոմի ստատուտը։

Լրատվամիջոցը նշում է, որ հարցումն ուղարկվել էր ՀՀ կառավարություն, որտեղից այն վերահասցեագրվել է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակ։
«ՀՀ կառավարությունը ներկայումս գտնվում է Հռոմի կանոնադրության վավերացումից բխող անհրաժեշտ միջոցառումների իրականացման փուլում: Մշակվում է Միջազգային քրեական դատարանի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության մասին օրենքի նախագիծը»,- ասված է գրասենյակի պատասխանի մեջ:

Նման օրենքի առկայությունը, ինչպես նշվում է պատասխանի մեջ, անհրաժեշտ նախապայման է Միջազգային քրեական դատարանի հետ լիարժեք համագործակցություն ապահովելու, այդ թվում դատարանի իրավասությանը վերաբերող իրավիճակները ներկայացնելու համար:
Հիշեցնենք, որ դեռևս փետրվարին Կիրակոսյանը հայտնել էր, որ Հայաստանն արդեն ձեռնամուխ է եղել օրենսդրության մշակմանը Հռոմի ստատուտի կանոնադրության անխափան կիրառումն ապահովելու համար։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին