ՀՀ իշխանությունները Հռոմի ստատուտի վավերացման անհրաժեշտությունը հիմնավորում էին Միջազգային քրեական դատարանում Բաքվի ռազմական հանցագործությունները հետաքննելու հնարավորությամբ: Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Սպուտնիկ Արմենիայի հարցմանն ի պատասխան պարզաբանել է, թե ինչո՞ւ Հայաստանը մինչև հիմա չի դիմել Միջազգային քրեական դատարան՝ չնայած դեռևս փետրվարի 1-ին վավերացրել է Հռոմի ստատուտը։ Լրատվամիջոցը նշում է, որ հարցումն ուղարկվել էր ՀՀ կառավարություն, որտեղից այն վերահասցեագրվել է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակ։ Նման օրենքի առկայությունը, ինչպես նշվում է պատասխանի մեջ, անհրաժեշտ նախապայման է Միջազգային քրեական դատարանի հետ լիարժեք համագործակցություն ապահովելու, այդ թվում դատարանի իրավասությանը վերաբերող իրավիճակները ներկայացնելու համար: |
Բաժանորդագրվել լրահոսին