ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Ամուսինը պատանդառել է կնոջն ու զանգահարել ոստիկանություն
13:24, 02.11.2024 | mamul.am
12040 | 0

Երեկ՝ նոյեմբերի 1-ին, արտակագ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Ախուրյանի վարչական տարածքում գտնվող տներից մեկում տղամարդը պատանդ է վերցրել իր կնոջը և սպառնում է կոկորդը կտրել։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, մինչ ոստիկաններն ու պարեկները կժամանեին դեպքի վայր, մարզային վարչություն ահազանգ է ստացվում նշված տան բնակիչ 23-ամյա Ս․ Բ-ից, ով հայտնում է, որ ինքը ապրիլյան 44-օրյա պատերազմի մասնակից է, առողջական խնդիրներ ունի և որ իր 23-ամյա կինը իր կողմից «գերի» է և սպառնում է, որ հնարավոր է նրա կոկորդը կտրի։ Ոստիկաններն ու պարեկները շրջափակում են տունը, տևական ժամանակ բանակցություններ վարում, ինչի շնորհիվ հնարավոր է լինում վնասազերծել Ս․ Բ-ին ու տեղափոխել Գյումրու «Հոգեկան առողջության կենտրոն»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին